Հոդված 124.6. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը
Հոդված 124.6. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը
(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա: Վարչական վարույթ իրականացվում է նաև պատահարի մասնակից տրանսպորտային միջոցի վերաբերյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) պայմանագրով ապահովագրող կողմ հանդիսացող ապահովագրական ընկերության ներկայացուցչի` պատահարի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացրած գրավոր պահանջով, եթե նախքան ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելը պատահարի վայր ոստիկանությունը պատահարի մասնակից տրանսպորտային միջոցները հանել է պատահարի վայրից:
5. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:
6. Սույն հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով նախատեսված գրավոր պահանջի և գրավոր համաձայնության ձևաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
(124.6 - րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-2-Ն)