ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 29 · ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 314. Հատուկ իրավունքից զրկելու մասին որոշումը կատարող մարմինները
Հոդված 314. Հատուկ իրավունքից զրկելու մասին որոշումը կատարող մարմինները
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում ոստիկանության այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 224 հոդվածի 2-րդ կետում:
Փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում սույն օրենսգրքի 228 հոդվածում նշված պաշտոնատար անձանց կողմից:
Որսի իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար են ածում որսի կանոնների պահպանության նկատմամբ պետական հսկողություն իրականացնող մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասում:
(314-րդ հոդվածը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)