Հոդված 201.1. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը
Հոդված 201.1. Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման և հեռացման կարգը խախտելը
Վտանգավոր և այլ թափոնների փոխադրման համար պատասխանատու անձի կողմից դրանց փոխադրման սկզբի և ավարտի մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Վտանգավոր և այլ թափոնների հեռացման համար պատասխանատու անձի կողմից դրանց ստացման և հեռացման գործողությունների մասին իրավասու պետական մարմնին սահմանված ժամկետներում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
(201.1 - ին հոդվածը լրաց. 29.04.96 ՀՕ-53, փոփ. 11.12.02 ՀՕ-495-Ն)