ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 25.1 · (գլուխը լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
Հոդված 304.2. Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը
Հոդված 304.2. Տվյալ տարում տրված միավորները մասնակիորեն վերականգնելը
1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 և պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:
2. Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:
3. Միավորները վերականգնելու նպատակով անձը կարող է քննություն հանձնել տվյալ տարում միայն մեկ անգամ: