Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-27-ից մինչև 2020-07-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 24 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 302. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը

գործել է մինչև 2020-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 302. Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 123.5, 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.5, 124.6, 125, 126, 128, 129, 129.2, 129.3, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ և քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15 և 189.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սույն օրենսգրքի 290 հոդվածին համապատասխան որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը: Սույն օրենսգրքի 300 հոդվածին համապատասխան որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը:

ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական իրավախախտումների առանձին տեսակների մասին գործերի որոշումների կատարման համար կարող են սահմանվել այլ ավելի տևական ժամկետներ:

(302-րդ հոդվածը լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն, փոփ. 21.02.07 ՀՕ-73-Ն, լրաց. 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, փոփ. 09.02.12 ՀՕ-11-Ն, լրաց. 07.02.12 ՀՕ-2-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-94-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։