Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-10-ից մինչև 2022-07-29։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 190. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը, քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը, գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը

գործել է մինչև 2022-07-29Բացել ARLIS-ում

Հոդված 190. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը, քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը, գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը

(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)

1. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, ուրիշ անձանց տալը, փոխադրելը, առաքելը կամ իրացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:

2. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:

3. Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտներ կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը, իրացնելը կամ կրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:

4. Նույն գործողությունները այն անձի կողմից կատարելը, որը սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումներից որևէ մեկի համար մեկ տարվա ընթացքում ենթարկվել է վարչական տույժի`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով` քաղաքացիական ողորկափող հրազենի փամփուշտների կամ դրա հիմնական բաղկացուցիչ մասերի բռնագրավմամբ:

5. Ապօրինի կերպով գազային, օդաճնշիչ, նետողական կամ որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելը և պահելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի բռնագրավմամբ:

6. Սույն հոդվածում նշված զենքը, փամփուշտները կամ դրա բաղկացուցիչ մասերը կամովին հանձնած անձն ազատվում է այդ արարքի համար նախատեսված վարչական պատասխանատվությունից։

(190-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։