Հոդված 238.2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը
Հոդված 238.2. Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը
Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ, քսանութերորդ, քսանիններորդ, երեսուներորդ երեսունհինգերորդ, քառասունվեցերորդ և քառասունյոթերորդ մասերով, 182.2, 182.4-րդ հոդվածի 3-րդ (սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների մասով) և 4-րդ մասերով, 182.5-րդ հոդվածի 3-րդ (բացառությամբ դեղորայքի) և 14-րդ մասերով, 188-րդ և 213.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում գործող համապատասխան պետական տեսչության պետը և տարածքային մարմինների ղեկավարները, իսկ սույն օրենսգրքի 182.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ նաև ստուգայց իրականացնող պաշտոնատար անձինք:
(238.2 - րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-194-Ն, փոփ. 20.05.09 ՀՕ-131-Ն, խմբ. 07.02.12 ՀՕ-17-Ն, փոփ. 20.11.14 ՀՕ-182-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն, 04.03.20 ՀՕ-130-Ն, լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, 09.10.20 ՀՕ-456-Ն, 09.02.22 ՀՕ-30-Ն, փոփ. 04.03.22 ՀՕ-41-Ն)