Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-05-ից մինչև 2023-10-06։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 56.2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը

գործել է մինչև 2023-10-06Բացել ARLIS-ում

Հոդված 56.2. Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը կամ օգտագործման տրամադրելը

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օտարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Պետական կամ համայնքային սեփականության հողամասերը քաղաքաշինական, հողաշինարարական, անտառշինական կամ ջրաշինարարական նախագծերին չհամապատասխանող նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործման տրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(56.2-րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։