Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-27-ից մինչև 2023-12-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 80.1. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման մասին լիազոր պետական մարմնին գրավոր չտեղեկացնելը

գործել է մինչև 2023-12-01Բացել ARLIS-ում

Հոդված 80.1. Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման մասին լիազոր պետական մարմնին գրավոր չտեղեկացնելը

(վերնագիրը լրաց., փոփ. 04.03.20 ՀՕ-149-Ն)

Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման յուրաքանչյուր ժամանակահատվածի և օզոնային շերտը քայքայող ներմուծվող նյութերի և հիդրոֆտորածխածինների քանակության մասին լիազոր պետական մարմնին գրավոր չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

(80.1-ին հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-215-Ն, լրաց., փոփ. 04.03.20 ՀՕ-149-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։