Հոդված 81.2. Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը
Հոդված 81.2. Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը
Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաև շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(81.2-րդ հոդվածը լրաց. 08.04.09 ՀՕ-98-Ն, փոփ. 22.05.18 ՀՕ-331-Ն, 07.12.22 ՀՕ-524-Ն)