Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-02-10-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

գործել է մինչև 2024-02-15Բացել ARLIS-ում

(վերնագիրը փոփ. 07.12.22 ՀՕ-499-Ն)

1. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

(41.5-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-499-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։