Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-17-ից մինչև 2024-06-20։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 18 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը

գործել է մինչև 2024-06-20Բացել ARLIS-ում

Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներով:

(246.2-րդ հոդվածը լրաց. 04.03.22 ՀՕ-46-Ն)

&#9878Հոդված 247. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանքները

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`

1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.

2) եթե անձը վարչական իրավախախտում կատարելու պահին չի հասել տասնվեց տարեկան հասակի.

3) հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարած անձի անմեղսունակությունը.

4) անձի գործողությունը ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության վիճակում.

5) համաներման մասին օրենքի ընդունումը, եթե այն վերացնում է վարչական տույժի կիրառումը.

6) վարչական պատասխանատվություն սահմանող ակտի վերացումը.

7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը.

8) վարչական պատասխանատվության ենթարկվող անձի նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) որոշման առկայությունը նույն փաստի վերաբերյալ, կամ ընկերական դատարանի չբեկանված որոշման առկայությունը, եթե նյութերը ընկերական դատարանին են հանձնվել տվյալ գործով վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարճելու մասին չբեկանված որոշման առկայությունը, ինչպես նաև տվյալ փաստով քրեական գործի առկայությունը.

9) այն անձի մահը, որի նկատմամբ սկսված է եղել գործի վարույթը:

(247-րդ հոդվածը փոփ. 12.07.18 ՀՕ-372-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։