ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 162.3. Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելը
Հոդված 162.3. Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելը
1. Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(162.3-րդ հոդվածը լրաց. 20.01.21 ՀՕ-64-Ն)