Հոդված 212. ԲԱՓՀ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը
Հոդված 212. ԲԱՓՀ-ի պաշտոնատար անձանց կողմից զինապարտների և զորակոչիկների հաշմանդամության վերաբերյալ տեղեկություններ չհաղորդելը
Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա դրված է հաշմանդամ ճանաչված բոլոր զինապարտների մասին, անկախ հաշմանդամության խմբից, զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ հաղորդելու պարտականությունը, այդ տեղեկությունները չհաղորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(212-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 27.11.06 ՀՕ-228-Ն)