Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-27-ից մինչև 2025-05-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 41.9. Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը

գործել է մինչև 2025-05-01Բացել ARLIS-ում

Հոդված 41.9. Աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը

1. Գործատուի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետում աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ դեպքերի կամ մասնագիտական հիվանդությունների առնչությամբ ծառայողական քննություն չիրականացնելը կամ դժբախտ դեպքը կամ մասնագիտական հիվանդությունը չհաշվառելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրերեսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

(41.9-րդ հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-343-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։