Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-03։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 4 · ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ

Հոդված 34. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները

գործել է մինչև 2026-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 34. Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները

Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ են համարվում`

1) հակաիրավական վարքագիծը շարունակելը, չնայած այն դադարեցնելու մասին դրա համար լիազորված անձանց պահանջին.

2) մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի. իրավախախտում կատարելը նախկինում հանցագործություն կատարած անձի կողմից.

3) անչափահասին իրավախախտման մեջ ներգրավելը.

4) իրավախախտումը մի խումբ անձանց կողմից կատարելը.

5) իրավախախտումը տարերային աղետի պայմաններում կամ այլ արտակարգ հանգամանքներում կատարելը.

6) իրավախախտումը հարբած վիճակում կատարելը: Վարչական տույժ նշանակող մարմինը (պաշտոնատար անձը), նայած վարչական իրավախախտման բնույթին, կարող է տվյալ հանգամանքը ծանրացուցիչ չհամարել:

&#9878Հոդված 35. Վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում

Մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:

(35-րդ հոդվածը փոփ. 09.12.19 ՀՕ-300-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։