Հոդված 152.3. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելը
Հոդված 152.3. Նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի կողմից բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում օրենքի պահանջները խախտելը
1. Նոր կառուցված և շահագործման հանձնված բազմաբնակարան շենքի նախագծային փաստաթղթերը կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին չփոխանցելը, ինչպես նաև այդ փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի օրինակը օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կառուցապատողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը վարչական տույժի կիրառումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:
(152.3-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-143-Ն)