Հոդված 5. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում
Հոդված 5. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր կոմիտեների լիազորությունները վարչական իրավախախտումների բնագավառում
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդները օրենսդրական ակտերով սահմանվող շրջանակներում կարող են`
ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար.
սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով:
Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեները կարող են ընդունել տարերային աղետների և համաճարակների դեմ պայքարի հարցերի վերաբերյալ որոշումներ, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում դրանց խախտման համար, ինչպես նաև իրենց իրավասության շրջանակներում սահմանել կանոններ, որոնց խախտումը վարչական պատասխանատվություն է առաջացնում սույն օրենսգրքի 112 հոդվածով: