Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-23-ից մինչև 2006-12-28։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2006-12-28-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

գործել է մինչև 2006-12-28ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 123. Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը վարորդների կողմից

Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսի չափով:

Սահմանված կարգով չգրանցված, պետական տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անսարքություններ ունեցող (բացառությամբ սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսվածի) կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Վարագուրապատման սահմանված կարգի կամ ապակիների գունամշակման ստանդարտների խախտմամբ տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով:

Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Առանց պետհամարանիշի, կեղծված կամ փոխարինված պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

(8-րդ մասն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-26-Ն) Ծանոթագրություն. Սույն օրենսգրքի 123-124, 125-130, 132-134 հոդվածներում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները և մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները և տրոլեյբուսները, ինչպես նաև մոտոցիկլետները և մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները:

(123-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ., լրաց. 16.12.05 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։