Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Հոդված 126. Տրանսպորտային միջոցները վարորդների կողմից ոչ սթափ վիճակում վարելը
Վարորդների կողմից տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, և զանցանքը չի պարունակում uույն հոդվածի երկրորդից հինգերորդ մաuերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքը կատարելը, եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, կամ եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը, կամ նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մաuով նախատեuված արարքը ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցի կամ թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
Սահմանված կարգին համապատաuխան` uթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուuափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մաuերով նախատեuված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:
Սույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկու տարի ժամանակով:
Սույն հոդվածի երկրորդից չորրորդ մաuերով նախատեuված արարքը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիuնապատիկի չափով:
Սույն հոդվածի հինգերորդ և վեցերորդ մաuերով նախատեuված արարքը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիuնապատիկի չափով:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
(126-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)