Հոդված 123.2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը
Հոդված 123.2. Առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառք իրականացնելը
Առանց համապատասխան թույլտվության տրանuպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները բռնագրավելով:
Տրանuպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների վաճառքը համարվում է առանց համապատասխան թույլտվության իրականացվող, եթե այն իրականացնող անձը իրավասու մարմնից սահմանված կարգով չի ստացել թույլտվությունը հավաստող փաստաթուղթ:
(123.2 հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-73-Ն)