Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-05-24-ից մինչև 2008-07-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները

գործել է մինչև 2008-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 132. Անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը թույլատրելը և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների այլ խախտումները

Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում` արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման uարքավորման (ավտոգնացքի կազմում) անuարքություններ ունեցող կամ առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, uտանդարտին չհամապատաuխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշներով, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանuպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առանց հաշվառման համարանիշների (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

(132-րդ հոդվածը խմբ. 02.07.91, 02.09.93 ՀՕ-79, 03.12.96 ՀՕ-102, փոփ. 16.12.05 ՀՕ-26-Ն, խմբ. 21.02.07 ՀՕ-73-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։