Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-25-ից մինչև 2011-06-13։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 10 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ, ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 136. Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը

գործել է մինչև 2011-06-13Բացել ARLIS-ում

Հոդված 136. Սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց և անվճար ուղեբեռ փոխադրելը

Երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով:

Տրոլեյբուսով, տրամվայով և քաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսով և երթուղային տաքսիով անվճար ուղեբեռ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Միջքաղաքային ավտոբուսով անվճար ուղեբեռ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հինգ տոկոսի չափով:

Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից:

(136-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 02.09.93 ՀՕ-79)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։