Հոդված 116. Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը
Հոդված 116. Երկաթուղային տրանսպորտի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը
Բեռնատար գնացքներով ինքնագլուխ երթևեկելը, ընթացքի ժամանակ գնացք բարձրանալն ու իջնելը, վագոնների ոտնակների և տանիքների վրա երթևեկելը, առանց անհրաժեշտության ինքնագլուխ կերպով գնացք կանգնեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Մետրոպոլիտենի, մետրոպոլիտենի գնացքների, քաղաքամերձ և հեռավոր հաղորդակցության գնացքների մարդատար վագոնների, ինչպես նաև բեռնատար գնացքների վագոնների ներքին սարքավորումները, լոկոմոտիվների և վագոնների ապակիները, նստատեղերը վնասելը, ինչպես նաև ներքին սարքավորումներից առանց անհրաժեշտության օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:
Գնացքների վագոնների պատուհաններից ու դռներից աղբ և այլ առարկաներ դուրս նետելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսան տոկոսի չափով:
(մասն ուժը կորցրել է 07.04.09 ՀՕ-89-Ն)
(116-րդ հոդվածը խմբ. 10.03.90, 14.06.94 ՀՕ-105, 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.04.09 ՀՕ-89-Ն)