ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 242.2. Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը
Հոդված 242.2. Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը
Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր և նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման և ռադիոակտիվ հսկողության մասերի), 60.1-րդ (բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 169.4-րդ հոդվածներով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:
(2422 - րդ հոդվածը լրաց. 28.11.11 ՀՕ-283-Ն)