ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 112.4. Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը
Հոդված 112.4. Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը
Կենդանիների համաճարակների դեմ պայքարի կարանտինի սահմանման հարցերով տարածքային կառավարման մարմինների որոշումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հիսնապատիկի չափով:
(112.4 - րդ հոդվածը լրաց. 04.05.05 ՀՕ-93-Ն)