Հոդված 63.3. Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը
Հոդված 63.3. Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը կամ ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը
Առանց ջրային համակարգերի օգտագործման թույլտվության ջրային համակարգերն օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
Ջրային համակարգերի օգտագործման թույլտվության պայմանների խախտմամբ ջրային համակարգերն օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
(63.3- րդ հոդվածը լրաց. 11.12.02 ՀՕ-495-Ն)