Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-04-04-ից մինչև 2015-06-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-06-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 170.6. Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը

գործել է մինչև 2015-06-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 170.6 . Հարկային մարմիններ տեղեկությունները սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տեղեկություններ հաղորդելը

(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն)

Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:

(170.6- րդ հոդվածը փոփ. 23.06.97 ՀՕ-133, 26.12.02 ՀՕ-499-Ն, 24.10.07 ՀՕ-241-Ն, 11.05.11 ՀՕ-155-Ն, 22.12.10 ՀՕ-264-Ն)

◙ Հոդված 170.7. Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը

Սահմանված կարգով ձեռք բերված կամ oգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) հսկիչ նշանները (դրոշմապիտակները) oտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը`

առաջացնում է տուգանքի նշանակում` oտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) հսկիչ նշանի (դրոշմապիտակի) համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-12-Ն)

Ապoրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով:

(170.7- րդ հոդվածը լրաց. 08.06.98 ՀՕ-226, փոփ. 26.06.02 ՀՕ-393-Ն, 11.12.02 ՀՕ-479-Ն, խմբ. 26.10.10 ՀՕ-148-Ն, լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-12-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։