Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում՝
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում՝
1) 83-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ կետերով.
«9) այն դեպքերի, երբ վիճարկվում է համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների շինարարության (այդ թվում՝ ինքնակամ), վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, առանձին ագրեգատների (սարքերի, սարքավորումների և այլն) աշխատանքը, առանց տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվության կամ տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ կամ շենքի կամ շինության օգտագործման նպատակի խախտմամբ իրականացվող գործունեության վայրի շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը ժամանակավորապես ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու վերաբերյալ կայացված վարչական ակտը.
10) այն դեպքերի, երբ վիճարկվում է ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի օրինականացումը մերժելու մասին համայնքի ղեկավարի կայացրած վարչական ակտը.
11) այն դեպքերի, երբ վիճարկվում են համայնքի ղեկավարի ներկայացրած՝ օրենքով նախատեսված գրավոր պահանջները:».
2) 91-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման կամ քանդման (ապամոնտաժման) հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը (ապամոնտաժումը) արգելելուն:»: