Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասը «Շահաբաժինների» բառից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1 Բանկերի թողարկած և Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից կամ բանկի բաժնեհավաք կամ փայահավաք կապիտալում բաժնեմասից, փայաբաժնից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 15 տոկոս դրույքաչափով:
Սույն բաժնի կիրառության իմաստով՝ տվյալ բանկի թողարկած բաժնետոմսերից բաժնետիրոջ կողմից ստացվող շահաբաժինները համարվում են Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում չցուցակված բաժնետոմսերից ստացվող շահաբաժիններ նաև այն դեպքում, երբ շահաբաժինն ստացող բաժնետիրոջը պատկանող՝ Կառավարության սահմանած ցանկում ներառված ֆոնդային բորսաներում ցուցակված տվյալ բանկի բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքը շահաբաժինների վճարման օրվա դրությամբ գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր ցուցակված բաժնետոմսերի անվանական արժեքի մեկ տոկոսը:»: