Հոդված 3
Հոդված 3.
Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքի ավագանու որոշմամբ նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տվյալ համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով: Նվիրաբերության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ավագանու համապատասխան որոշման մեջ և նվիրաբերության պայմանագրով պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Պետության սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները համայնքի ավագանու որոշմամբ կարող են ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում: Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից:»: