Հոդված 2
Հոդված 2.
Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 57․ Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրումը և տիրապետումը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ մասերով.
«8. Համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կայացրած վարչական ակտերի հիման վրա (առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տիրապետման թույլատրելի դեպքերը, կարգը, պահանջները, պայմանները, սահմանափակումները սահմանում է համայնքի ավագանին:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի իմաստով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տիրապետման իրավունքը համայնքի վարչական տարածքում համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կայացրած վարչական ակտերի հիման վրա՝ առանց կառուցապատման կամ օգտագործման իրավունքի տրամադրման՝ հողամասը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Սույն հոդվածով նախատեսված հողամասի տիրապետման իրավունքը ենթակա չէ պետական գրանցման և դադարում է համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կայացրած՝ հողամասի փաստացի տիրապետման համար հիմք հանդիսացած վարչական ակտերի գործողության ժամկետի ավարտման պահից:»: