Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) սոցիալական կամ բարեգործական կամ պետության սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում համայնքի ավագանու հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով պետության սեփականություն հանդիսացող հողամասերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` համայնքի ավագանու որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ ավագանու համապատասխան որոշմամբ և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրով կամ ՊՄԳ պայմանագրով պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը: Սույն կետի իմաստով՝ համայնքի ավագանու կողմից հաստատվող ներդրումային ծրագիր է համարվում տնտեսավարող սուբյեկտի նախաձեռնությամբ ներկայացված համայնքային օժանդակության կարիք ունեցող և նախատեսվող ներդրումների ծավալը նախանշող ծրագիրը.»․

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը, բացառությամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դեպքերի, սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով, եթե ավագանու որոշմամբ այլ ավելի բարձր արժեք նախատեսված չէ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված, ինչպես նաև բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման և սպասարկման համար՝ սահմանված կարգով հատկացված, սակայն դեռևս չկառուցապատված հողամասերի համար կադաստրային արժեքի չափով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածով սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կարող է իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ համայնքի ավագանու սահմանած դեպքերում և կարգով: Սույն մասով սահմանված տարաժամկետ վճարման պայմանով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում հողամասը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար ամբողջական վճարելը համարվում է համայնքի մոտ գրավ դրված` ի ապահովումն հողամասի ուղղակի վաճառքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման: Համայնքի գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։