Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքում՝
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքում՝
1) 5-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Նախարարի կամ համայնքի ղեկավարի փոփոխության դեպքում համապատասխանաբար նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալները, որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի, շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնում նոր նշանակում կատարելը կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը: Նախարարի կամ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նոր նշանակումը կատարվում է համապատասխանաբար նախարարի նշանակման, իսկ համայնքի ղեկավարի դեպքում՝ պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում:».
2) 6-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքային վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց համար օրենքով կարող են սահմանվել նաև այլ պահանջներ:».
3) 8-րդ հոդվածի 10-րդ մասի «Հանրապետության նախագահը և վարչապետը» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահը, վարչապետը և Երևանի քաղաքապետը» բառերով.
4) 34-րդ հոդվածի «համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների» բառերը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարների» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի» բառերով, իսկ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը» բառերը՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը» բառերով: