Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-10-10-ից մինչև 2019-11-30։Բացել գործող տեքստը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԸԳլուխ 22 · ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը

գործել է մինչև 2019-11-30Բացել ARLIS-ում

Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը

1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝

1) սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.

2) այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.

3) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

4) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

5) համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին փոխանցված ապրանքները, նրա համար կատարված աշխատանքները և (կամ) նրան մատուցված ծառայությունները.

6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.

7) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը.

8) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը.

9) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.

10) հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին առկա՝ մինչև հազար դրամ գումարը.

11) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.

12) խաղատների, շահումով խաղերի և (կամ) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության գծով կատարվող ծախսերը.

13) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:

(112-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 28-րդ հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020-ին)

(112-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ուժը կկորցնի 01.01.2021-ին)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։