Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-01-01-ից մինչև 2020-02-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 356. Մասնագետի ներգրավումը

գործել է մինչև 2020-02-01Բացել ARLIS-ում

Հոդված 356. Մասնագետի ներգրավումը

1. Հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմինը կարող է ներգրավել մասնագետի:

2. Մասնագետը հարկային հսկողության արդյունքներով չշահագրգռված անձն է, որին հարկային մարմինը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում նրա մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով հարկային հսկողության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:

3. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների, գիտելիքների և ներկայացնի գրավոր մասնագիտական կարծիք, որը, սակայն, չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:

4. Մասնագետի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը:

(356-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։