Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2020-05-14։Բացել գործող տեքստը
(համաձայն սույն օրենսգրքի 444-րդ հոդվածի 9-րդ մասի` սույն օրենսգրքի 11-րդ (բացառությամբ Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի) բաժինը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ անշարժ գույքի հարկի հաշվարկման նպատակով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից՝ ըստ անշարժ գույքի սեփականատերերի` Օրենսգրքի 227-րդ հոդվածով սահմանված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի (ըստ հողամասերի և (կամ) դրանց համապատասխան բարելավումների) ու դրանց համապատասխան կադաստրային արժեքների ու հաշվարկային զուտ եկամուտների վերաբերյալ տեղեկությունները հարկ վճարողներին հաշվառող մարմիններ ներկայացնելուն վերաբերող դրույթն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:)Գլուխ 46 · ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

գործել է մինչև 2020-05-14Բացել ARLIS-ում

Հոդված 229. Անշարժ գույքի հարկի դրույքաչափերը

1. Անշարժ գույքի հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.

1) գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար` 15 տոկոս.

2) ոչ գյուղատնտեսական նշանակության հող հանդիսացող անշարժ գույքի համար`

ա. արդյունաբերության (ներառյալ` հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հետևյալ չափերով.

Բնակավայրերի ներսում 1 տոկոս

Բնակավայրերից դուրս 0.5 տոկոս

բ. գյուղական համայնքների վարչական սահմաններում ընդգրկված բնակելի կառուցապատման հող հանդիսացող անշարժ գույքի համար` 0.6 տոկոս,

գ. անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար` մեկ տոկոս,

դ. ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար` մեկ տոկոս.

3) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (բացառությամբ սույն մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դեպքերի)`

Հարկման բազան Հարկի դրույքաչափը

մինչև 3 միլիոն դրամը ներառյալ 0 տոկոս

3 միլիոն դրամից ավելի` մինչև 10

միլիոն դրամը ներառյալ 100 դրամ` գումարած

հարկման բազայի 3 միլիոն

դրամը գերազանցող

մասի 0.1 տոկոսը

10 միլիոն դրամից ավելի` մինչև 20

միլիոն դրամը ներառյալ 7100 դրամ` գումարած

հարկման բազայի 10 միլիոն

դրամը գերազանցող

մասի 0.2 տոկոսը

20 միլիոն դրամից ավելի` մինչև 30

միլիոն դրամը ներառյալ 27100 դրամ` գումարած

հարկման բազայի 20 միլիոն

դրամը գերազանցող

մասի 0.4 տոկոսը

30 միլիոն դրամից ավելի` մինչև 40

միլիոն դրամը ներառյալ 67100 դրամ` գումարած

հարկման բազայի 30 միլիոն

դրամը գերազանցող

մասի 0.6 տոկոսը

40 միլիոն դրամից ավելի 127100 դրամ` գումարած հարկման

բազայի 40 միլիոն

դրամը գերազանցող

մասի մեկ տոկոսը

4) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 5-8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող հասարակական և արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.3 տոկոս.

5) Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` հարկման օբյեկտ համարվող ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս:

2. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև տասը տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող անշարժ գույքի հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։