ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 28 · ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
Հոդված 155. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը
Հոդված 155. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների բացասական տարբերություն: