Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-06-18-ից մինչև 2020-06-25։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-06-25-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 82 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 449. Օրենսգրքի 4-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

գործել է մինչև 2020-06-25ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 449. Օրենսգրքի 4-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը

1. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված՝ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողի՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ԱԱՀ վճարողի միասնական գանձապետական հարկային հաշվին մուտքագրվելու դրույթը վերաբերում է Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:

2. (մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-266-Ն)

3. 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող կարգով:

(449-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)

(449-րդ հոդվածի 1-ին մասը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն վերաբերում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող փոխհատուցվող գումարներին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։