ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 77 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 427. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի վճարման ժամկետները
Հոդված 427. Տուգանքի, վնասի հատուցման և փոխհատուցման գումարի վճարման ժամկետները
1. Օրենսգրքի սույն բաժնով սահմանված տուգանքները և Օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված վնասի հատուցման գումարները համապատասխան բյուջե են վճարվում Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում, բացառությամբ Օրենսգրքի 416-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանքի, որը վճարվում է նույն մասով սահմանված ժամկետում:
2. Օրենսգրքի 423-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տպագրության ծախսերի փոխհատուցման գումարը վճարվում է համապատասխան վարչական ակտի ամսաթվին հաջորդող տասն օրվա ընթացքում:
(427-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)