ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ) ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸԳլուխ 4 · ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
Հոդված 24. Ֆիզիկական անձը
Հոդված 24. Ֆիզիկական անձը
1. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օտարերկրյա քաղաքացիները.
3) քաղաքացիություն չունեցող անձինք:
2. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ ֆիզիկական անձինք են համարվում նաև՝
1) անհատ ձեռնարկատերերը.
2) նոտարները:
3. Օրենսգրքի կիրառության իմաստով՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: