Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-06-05-ից մինչև 2021-06-22։Բացել գործող տեքստը
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 19 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 96. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշվարկների ներկայացումը

գործել է մինչև 2021-06-22Բացել ARLIS-ում

Հոդված 96. ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով միասնական հաշվարկների ներկայացումը

1. Ակցիզային հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ չեն ներկայացնում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։