ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԸԳլուխ 36 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ, ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 186. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտը
Հոդված 186. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտը
1. Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը.
2) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)
3) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը:
(186-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` 186-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի փոփոխությունը
կիրառվում է նաև 2019 թվականի հաշվետու տարվա համար վճարման ենթակա ճանապարհային հարկի գծով հարկային պարտավորությունների նկատմամբ:)