Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-02-18-ից մինչև 2022-03-12։Բացել գործող տեքստը
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸԳլուխ 3 · ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 20. Կրկնակի հարկման բացառումը

գործել է մինչև 2022-03-12Բացել ARLIS-ում

Հոդված 20. Կրկնակի հարկման բացառումը

1. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա՝ շահութահարկի և եկամտային հարկի հարկման օբյեկտները ներառվում են այդ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ համապատասխան հարկատեսակով հարկման օբյեկտի մեջ և ենթակա են հարկման Հայաստանի Հանրապետությունում Օրենսգրքով սահմանված կարգով, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:

2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց հարկման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով որոշվող հարկման օբյեկտների գծով հաշվարկված հարկերի գումարները նվազեցվում են համապատասխան հարկերի այն գումարների չափերով, որոնք այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից գանձվել են օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հարկերի գումարները նվազեցվում են օտարերկրյա պետություններում ձևավորվող հարկման օբյեկտներից Օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող համապատասխան հարկերի գումարները չգերազանցող չափերով:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նվազեցման ենթակա շահութահարկի կամ եկամտային հարկի գումարը գերազանցում է տվյալ հաշվետու տարվա արդյունքներով առաջացած՝ համապատասխանաբար շահութահարկի կամ եկամտային հարկի պարտավորությունը, ապա հարկերի գերազանցող գումարները ենթակա են նվազեցման կազմակերպության կամ ֆիզիկական անձի հաջորդ հաշվետու տարիների համապատասխան հարկատեսակի պարտավորություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։