Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-06-01-ից մինչև 2022-06-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸԳլուխ 63 · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 305. Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը

գործել է մինչև 2022-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 305. Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը

1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկում է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին:

2. Հարկ վճարողներին հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին իրազեկումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսներ և հանդիպումներ կազմակերպելու, հարցազրույցներ, հոդվածներ կամ տեղեկատվություն հրապարակելու կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով:

3. Հարկային մարմինը պարտավոր է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հարկ վճարողների իրազեկումն ապահովել ոչ ուշ, քան այդ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

4․ Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաև համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով։

(305-րդ հոդվածը լրաց. 05.05.21 ՀՕ-190-Ն)

(05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։