Հոդված 153. Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը
Հոդված 153. Հարկային գործակալին եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից ազատելու դեպքերը
1. Հարկային գործակալն ազատվում է, Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունից, եթե՝
1) Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված պայմանագրերի դրույթների համաձայն՝ եկամուտ վճարողն ազատված է հարկային գործակալի պարտավորությունից.
2) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են մրցույթներում ստացվող իրային մրցանակներին.
3) ֆիզիկական անձանց վճարվում են Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտներ:
(153-րդ հոդվածը փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն)