Հոդված 358.2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը
Հոդված 358.2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների հետագծելիությունը
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ իրականացվում է հետագծելիություն՝ 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրին (այսուհետ սույն հոդվածում՝ Համաձայնագիր) համապատասխան:
2. Կառավարությունը սահմանում է այն հանգամանքները, որոնք ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության:
3. Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող, հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմինը սահմանում է Կառավարությունը:
4. Համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում տեղեկատվական համակարգերի անսարքության մասին անձանց տեղեկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
(358.2-րդ հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-245-Ն )