Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 73 · ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ Հոդված 360. Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

գործել է մինչև 2023-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 364. Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը

1. Վերահսկվող գործարք իրականացնելու դեպքում հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան որոշվում են պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գների կամ այլ ֆինանսական ցուցանիշների հիման վրա:

2. Մեկ կամ ավելի վերահսկվող գործարքներում ներգրավված հարկ վճարողի՝ շահութահարկով հարկման բազան և (կամ) ռոյալթիի բազան համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի համաձայն որոշված գներին կամ այլ ֆինանսական ցուցանիշներին, եթե այդ գործարքների պայմանները չեն տարբերվում այն պայմաններից, որոնք կկիրառվեին համադրելի չվերահսկվող գործարքներում:

3. Եթե վերահսկվող գործարքում առաջանում է այնպիսի պայման, որը չի համապատասխանում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, ապա`

1) շահութահարկով հարկման բազայի ցանկացած լրացուցիչ գումար կամ հարկային վնասի ցանկացած նվազեցում (այսուհետ սույն գլխում՝ շահութահարկի հարկման բազա), որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի շահութահարկով հարկման բազայի մեջ.

2) ռոյալթիի բազայի ցանկացած լրացուցիչ գումար, որը կարող էր առաջանալ հարկ վճարողի մոտ, եթե վերահսկվող գործարքի պայմանները համապատասխանեին պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, սակայն չի առաջացել վերահսկվող գործարքի պայմանների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով, հարկային մարմինը ներառում է հարկ վճարողի ռոյալթիի բազայի մեջ:

Պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության պատճառով հարկ վճարողի և (կամ) հարկային մարմնի կողմից շահութահարկով հարկման բազայի կամ ռոյալթիի բազայի ճշգրտման արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների (այդ թվում՝ կանխավճարների գծով) վերահաշվարկ չի կատարվում:

Բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի և այլ ռեզիդենտ հարկ վճարողի միջև իրականացված վերահսկվող գործարքի՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության դեպքում ճշգրտվում է միայն բնօգտագործման վճար ռոյալթի վճարողի ռոյալթիի հաշվարկը:

4. Գործարքի պայմանները, մասնավորապես ներառում են այն ֆինանսական ցուցանիշը, որը վերլուծվում է համապատասխան տրանսֆերային գնագոյացման մեթոդը կիրառելիս:

(364-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն)

(23.03.22 ՀՕ-86-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։