Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
Հոդված 204. Մակերևութային ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճի) ջրերի օգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).
Մակերևութային ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար
(դրամ)
Ձկնատնտեսական նպատակով 1
Արդյունաբերական նպատակներով 0.5
Խմելու-կենցաղային նպատակներով,
բացառությամբ 4-րդ կետում նշված դեպքի 0.5
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար 0.025
Ոռոգման նպատակով 0
2. Սևանա լճից ջրօգտագործման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասի դրույթները).
Մակերևութային ջրերի
օգտագործման նպատակը Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)
Ոռոգման նպատակով 0.2
Այլ նպատակներով 1.5
3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով ջրօգտագործման՝ չափաքանակները գերազանցող փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:
4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի օգտագործված ջրի ծավալների համար, որպես դրույքաչափ, կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափի`
1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.
2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:
5. 2018 թվականի հունվարի 1-ից մակերևութային ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:
(հոդվածը 07.07.22 ՀՕ-320-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից)