Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-02-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԸԳլուխ 41 · ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏԸ, ԲԱԶԱՆ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 205. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

գործել է մինչև 2023-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 205. Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը

1. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները).

Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակը (նշանակությունը) Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար (դրամ)

Ցանկացած նպատակներով, բացառությամբ 2-րդ կետում նշված դեպքի 1.0

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների համար 0.05

2. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի՝ ոռոգման նպատակից տարբերվող ցանկացած նպատակով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է 1.0 դրամ դրույքաչափով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները):

3. Ռեկրեացիոն (այդ թվում՝ հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի՝ հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է 50 դրամ դրույքաչափով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները):

4. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով արդյունահանման չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալների համար որպես դրույքաչափեր կիրառվում են նույն մասերով սահմանված դրույքաչափերի եռապատիկ մեծությունը:

5. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված յուրաքանչյուր նպատակով փաստացի արդյունահանված ջրի ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի`

1) տասնապատիկը` Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում.

2) հնգապատիկը` Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում:

6. 2018 թվականի հունվարի 1-ից ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործման համար կիրառվող բնօգտագործման վճարի դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։